Հորս անունը Կարեն Աբրահամեան է, և պիտի սկսիմ պատմութիւնը իր կողմեն: Հորս մեծ պապան, Կարապետ Աբրահամեանը, ծնած է Պերեճիկ, ան քույր ուներ, բայց երբ թուրքերը իրենց տուներեն հանեցին, քրոջը կորսնցուց, իսկ ծնողները՝ մահացան։ Այսպես, Կարապետը մինակ կ’ապրեր անապատ արաբ ընտանիքի մը հետ Դեր Զորում, բայց գիտեր, որ հայ էր, ուրեմն փախավ Ճարապլուս, հոն կը գտնէ իր քրոջը, կ’ամուսնանայ Ազնիվ Պարսումեանի հետ և կ’ունենա 4 տղա և 1 աղջիկ, փոքրը մեծ պապաս էր՝ Գրիգոր Աբրահամեանը, մինչև 12 տարեկանը մեծցաւ Ճարապլուս, հետո իրեն ուղարկեցին Պեյրութ՝ աշխատելու, 2 տարի հետո ընտանիքն ալ տեղափոխվեցաւ Լիբանան։

Մեծ մամաս՝ Անահիդ Պարսումեանին հայրը՝ Գևորգ Բարսումեանը, ուներ 4 քույր, ծնած է Պերեճիկ, ինքնալ գնաց Ճարապլուս, երբ թուրքերը իրենց տուներեն հանեցին, բայց մայրը ճամբան կը մահանայ, և երբ մահանայ, իր հայրը, Սարգիս Բարսումյանը կ’ամուսնանայ ուրիշ հայ աղջիկի հետ և իր հետ կ’ունենայն 4 երեխա։ Ճարապլուսում աշխատող Գևորգը աշխատանքով Հալեպ կ’երթայ, հոն կը ծանոթանայ մեծ մամայիս մոր՝ Լուսին Ճեպեճեանին, կ’ամուսնանան Հալեպ, կ’ունենան 4 զաւակ, ամենափոքրը մեծ մամաս էր, բայց երբ 1 տարեկան էր, երբ որ կը տեղափոխվին Հալեպ, ինքը չի հիշեր Ճարապլուսը։

Լիբանան ճամփորդութիւնի մը ժամանակ մեծ մամայիս ընտանիքը կ’այցելէ մեծ պապայիս ընտանիքը, քանի որ իրենք հարազատներ էին, և վերջիվերջո կ’ամուսնացան Պեյրութ 1970 թվականին, իրենք կ’ապրին Պուրժ Համուտ, հոն կոշիկի գործարան ալ կ’ունենան, որը դեռ կայ, ես կ’այցելեմ, երբ որ կարող եմ: Հայրս ծնվել է 1972 թվականին, միջնեկ եղբայրը՝ 1976 թվականին, իսկ ամենափոքր եղբայրը՝ 1980 թվականին։

1970
2008 – կնունքս

Պիտի շարունակեմ մեր պատմութիւնը մամայիս կողմեն, իր անունը Ալիս Քասարճեան է, իր հայրը, մեծ պապաս/տատիս (մամայիս կողմեն մեծ պապայիս և մեծ մամայիս «նանի» և «Տատի» կ’ըսեմ) անունը Միսաք Քասարճեան է և իր նախնիները քիլիսեն էն, իր մեծ հոր անունը Գրիգոր Գասարճեան է, և ինքը երգատակորձ էր և վարպետ հրացան նորոքող էր, և ան պատճառով օսմանեական բանակը իրեն տարավ, ուր որ երդթային, իրենց հետ կը տանէին, նույնիսկ բանակով գնաց մինչև Ավստրիա։ Առաջին համաշխարհային պատերազմեն հետո ալ չթողեցին, 1920-ին ազատեցին, երբ որ կը վերադառնայ Քիլիս, ընտանիքին հետ կը փախչի Հալեպ։

Տատիիս մեծ մամային եղբայրը՝ Թոմաս Թովմասյանը, հնչակեան ղեկավարն էր, ինչպես նաև բոլիսում երկու քիլիսցի կախաղաններեն մեկն էր, ընդհանուր 20 կախաղան կար։ Իր հայրը՝ Տէր Վահան Թովմասեանը քահանայ էր, ինքը յայտարարեց Թոմասին մահը։

Նանիս՝ Թամար Ավագեանն ունի մեծ քույր և փոքր եղբայր, նրանց մեծ պապան, Սարգիս Ավագյանը ինժեներ էր, ես շատ բաներ չկարողացա գիտնալ իրենց նց մասին, բայց, ըստ երևույթին, նա մահացել է ավտովթարից՝ 52 տարեկանին, Հալեպ: Նանիիս հայրը՝ Լեւոն Ավագեանը, գործվածքներու «տպագրութեան» տնօրեն էր։

Նանիիս մայրը՝ Լեոնի Դարաքճեանը սանճակեն է, և ցեղասպանության տարիներուն, երբ որ սանճակի բոլոր բնակիչները թողեցին իրենց տները՝ Հալեպ երթալու, Կարապետ Դարաքճեանը (Լեոնիին հայրը) չուզեց հեռանալ, քանի որ շատ հողեր ուներ Սանճակ, բայց երբ միայն հայերը մնացին սանճակ, պարտավոր էին ամեն ինչ թողնել իրենց այգեպանին, ով օսմանցի էր, ինքը ամեն ինչ առաւ։ Հալեպ Կարապետը կաթված ունեցաւ, քանի որ կորսնցուց ամեն ինչ, և ստիպվեցաւ աղքատութեան մեջ ապրիլ, քանի որ ուներ 5 աղջիկ և 1 տղա, իր դեմքին մէկ կողմը անդամալույծ եղաւ, և մահացաւ 20 տարի հետո։

Լևոն Ավագեանը ծանոթացաւ Լեոնի Դարաքճեանին, քանի որ Լեոնիին մորաքրոջ տան մոտ կ’ապրեր, իրենք Հալեպ ամուսնացան։


Տատիս ու Նանիս Հալեպ կը ծանոթանան, նույն դպրոց են էին, ամուսնացան տատիիս ավարտելեն 8 տարի հետո, Լիբանան, հոն կ’ունենան 3 աղջիկ, որոնցից ամենամեծը մամաս է։

Leave a comment